ԱՐՏԱՇԵՍ ՅԱՎՐՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ տե'ս
«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» / SASNA CRER / «ՍԱՍՆԱ ԴՅՈՒՑԱԶՈՒՆՔ» / ԱՐՏԱՇԵՍ ՅԱՎՐՅԱՆ
«Սասնա Ծռերի» («Սասունցի Դավթի») իր չափածո մշակմամբ՝ Արտաշես Յավրյանը հարազատ է մնացել թե դյուցազնավեպի ոգուն, թե ժողովրդական լեզվամտածողությանը: Հեղինակը հյուսել է մի ամբողջական գործ՝բաղկացած չորս պոեմից, որտեղ պահպանվել են բնագրի չորս ճյուղերի ժամանակագրական հաջորդականությունը, սյուժեի զարգացման ընթացքն ու ավարտը:
«...Յավրյանի «Սասնա Դյուցազունքը» հայ դյուցազնավեպի ժողովրդական զուլալ,անխառն պատումից հրաշապատումներից ու տարբեր ժամանակներում գրառված առանձին տարբերակներում տեղ գտած արհեստական, էպոսի բուն ակունքներից չբխող շերտերից հիմնականում ազատազերծված և այդ ակունքներին հարազատ տարերքով հյուսված մնայուն երկ է...»: